Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Նարնջի կեղևի օգտակար հատկությունները. 1in.am

Նարնջի կեղևի օգտակար հատկությունները. 1in.am

Նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և գեղեցկացնում մաշկը, բարձրացնում է նաև մաշկի տոնուսը: Այս մասին հայտնում է hronika.info-ն: Նարնջի կեղևը գործում է որպես բնական սպիտակեցնող միջոց, օգնում է պահպանել մաշկի առաձգականությունը և վերադարձնում է բնական փայլը, մաշկն ազատում սև կետերից և այլ թերություններից:

Գեղեցիկ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է նարնջի կեղևը չորացնել արևի տակ, աղալ և փոշին օգտագործել տարբեր դիմակներ պատրաստելու համար:

Այն նաև սպիտակեցնում է ատամները և ազատում դեղին շերտից: Անհրաժեշտ է օրը 2 անգամ 2-3 րոպեով ատամները շփել թարմ կեղևով, ապա բերանը ողողել գոլ ջրով: Կարելի է նաև չորացրած կեղևներից պատրաստված փոշին խառնել ատամի մածուկին և դրանով մաքրել ատամները:

Այն նաև օգնում է նիհարել, նվազեցնում արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը, բարելավում է մարսողությունը: Դրա համար չորացած կեղևներից պատրաստում են թեյ և խմում օրը 2 անգամ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medicinelab.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ